211652_close_icon
views-count1200 դիտում article-date 12:39 08-09-2014

Ընկերական խաղ. Սերբիա – Ֆրանսիա`1:1. տեսանյութ

Սերբիայի հավաքականը, որը Հայաստանի հավաքականի հետ միասին ընգրկված է Եվրո 2016-ի ընտրական փուլի միևնույն խմբում, երեկ ընկերական հանդիպում է անցկացրել Եվրո 2016-ի եզրափակիչ փուլի կազմակերպիչ երկրի` Ֆրանսիայի հավաքականի հետ: Բելգրադում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով: 13-րդ րոպեին հաշիվը բացել է Պոլ Պոգբան, սակայն խաղավարտից 10 րոպե առաջ Ալեքսանդր Կոլարովը դիպուկ հարվածով հավասարեցրել է խաղի հաշիվը: Նշենք, որ ըստ ՈւԵՖԱ-ի նոր կանոնակարգի համաձայն, Ֆրանսիայի հավաքականը հաշվից դուրս ընդգրկվել է Եվրո-2016-ի I խմբում, որտեղ հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականը, և ընկերական հանդիպումներ կանցկացնի խմբի թիմերի հետ: Հայաստան - Ֆրանսիա խաղը կկայանա 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Ֆրանսիայի հավաքականը որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր ազատված է ընտրական փուլի մրցաշարից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր