ԱԺ պատգամավորների հանգիստն ավարտվեց, իսկ Գալուստ Սահակյանը հասցրեց աղմկելու համար նրանց նկատողություն անել.ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման աշնանային 6-րդ նստաշրջանը: Նիստը սկսվեց ՀՀ հոտնկյաս՝ ՀՀ օրհներգի ուղեկցությամբ: Նիստին ներկա էին 131 պատգամավորներից միայն 123-ը: Սակայն մինչև նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց (Երևումա, շատ լավ հանգստացել եք,-նշեց նա), քանի որ պատգամավորները շատ ակտիվ էին, իսկ աղմուկի ձայնը՝ բարձր:
Պատգամավորները հիմնականում խուսափում էին լրագրողների հետ զրույցից: Ոմանք պատճառաբանում էին, որ վիրավորված են մամուլում տեղ գտած հրապարակումներից: Օրինակ՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանը նշեց, թե իր մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակվել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե խոսքը որ հրապարակման մասին է:
Մյուս պատգամավորները ևս հիմնականում զերծ էին մնում լրագրողների հետ շփումից՝ պատճառաբանելով, թե շտապում են նիստերի դահլիճ: Սակայն ԱԺ-ում որոշ պատգամավորների բացակայությունն ակնհայտորեն զգացվում էր: Նկատելի էր հատկապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բացակայությունը՝ իր հումորով: