ԵԱՀԿ-ն երաշխավորել է այսօր Ուկրաինա ժամանող մալայզիացի փորձագետների անվտանգությունը
ԵԱՀԿ-ն երաշխավորել է մալայզիացի փորձագետների անվտանգությունը, որոնք այսօր կժամանեն Ուկրաինա՝ հետաքննելու համար Դոնեցկի մարզում Բոինգ օդանավի աղետը:
Այս մասին գրում է New Straits Times թերթը՝ վկայակոչելով Մալայզիայի ներքին գործերի նախարար Ահմադ Զահիդ Համիդիին:
Նրա խոսքերով՝ Բոինգի կործանման վայր այսօր կժամանի Մալայզիայի թագավորական ոստիկանության 30 փորձագետ, իսկ ավելի ուշ նրանց կմիանա իրավապահ մարմինների ևս 50 աշխատակից:
Համիդին անհրաժեշտ է համարել ավիաաղետի հանգամանքները մինչև ցրտերի ընկնելը հետազոտելը: