Պաղեստինի ղեկավարը նախազգուշացրել է, որ կարող է դադարեցնել ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցությունը
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը նախազգուշացրել է, որ հնարավոր է՝ Պաղեստինը դադարեցնի համագործակցությունը ՀԱՄԱՍ կազմակերպության հետ:
Ինչպես փոխանցում է պաղեստինյան WAFA գործակալությունը, Աբբասի խոսքով՝ համագործակցությանը վերջ կդրվի, եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի խոչընդոտել Գազայի հատվածում կառավարության աշխատանքներին:
«Մենք համաձայն չենք ՀԱՄԱՍ-ի հետ գործընկերության շարունակությանը, եթե Գազայի հատվածում իրավիճակը շարունակի մնալ նույնը, որտեղ տարածքը ղեկավարվում է 27 նախարարների տեղակալներից բաղկացած ստվերային կառավարության կողմից ,-ասել է Աբբասըշ»: