Կուբայի դեմ ԱՄՆ-ի առևտրային պատժամիջոցները երկարեցվել են ևս մեկ տարով
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Կուբայի դեմ ԱՄՆ-ի առևտրային պատժամիջոցները երկարեցվել են ևս մեկ տարով: Ինչպես հայտնել են Սպիտակ տնից, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Կուբայի դեմ սահմանված տնտեսական սահմանափակումները գործում են 1917թ.-ից՝ թշնամու հետ առևտուր անելու մասին օրենքի հիման վրա:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի այս դիրքորոշումը բխում է Միացյալ նահանգների ազգային շահերից:
Նշվում է նաև, որ գործող պատժամիջոցները ուժի մեջ կմնան մինչև 2015թ. հոկտեմբերի 14-ը: