1061 դիտում
09:07 06-09-2014
Փրկարարները շարունակում են մարել տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 700 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը՝ 500 քմ, մշակույթի տան մոտակայքում՝ 100 քմ, Շիրակի մարզում՝ Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 80 քմ, Արթիկ քաղաքի Կամոյի փողոցում՝ 100 քմ խոտածածկ տարածք:
Երևանի Եղվարդի խճուղում` «10-ից 10» զվարճանքի համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Արցախի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ նյութեր
5334 դիտում
09:14 20-08-2017
Տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
6528 դիտում
09:14 12-08-2017
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
4312 դիտում
09:16 27-08-2017
Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
Այս բաժնից
1531 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4754 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1129 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը