1180 դիտում
22:44 05-09-2014
ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրն ընդունել էր բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին: Առիթը հիշարժան էր. կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվեցին մարզագույքով: Նվիրատվությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից էր: Ոստիկանության կրթահամալիրի նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը միշտ էլ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ այն վաղուց գործնական բնույթ է կրում: Անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ գործընկեությանը` ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ բարեփոխումների փուլ թեւակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես զգացել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը: Շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնության համար` կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ներկայացրեց այն ծավալուն միջոցառումները, որոնք ուղղված են կրթահամալիրում ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կրթության որակի բարձրացմանը: Իսկ հագեցած մարզադահլիճներում այսուհետ իրենց մարտական ու ֆիզիկական պատրաստականությունը կկատարելագործեն ապագա ոստիկանները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
18:29 05-09-2014
ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է․ ֆոտոշարք
6497 դիտում
19:39 29-09-2018
ՀՀ ոստիկանություն-ՌԴ ներքին գործերի նախարարություն համագործակցությունը 25 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
457 դիտում
12:24 03-10-2024
Առաջին ատյանի դատարաններում քրեական մասնագիտացման 8 դատավոր կավելանա. մասնավոր մեղադրանքով վարույթներ կքննեն
634 դիտում
11:44 03-10-2024
ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով. Սուրեն Պապիկյան