Նոր ճանապարհներ` նոր հնարավորություններ. տեսանյութ
Նախագիծը հստակեցնել, աշխատանքներն արագացնել: Վերջին շրջայցի ժամանակ քաղաքապետը ցուցում տվեց` սեղմ ժամկետում վերջացնել Հյուսիսային պողոտայի շինհրապարակի ու հարակից փողոցների կառուցապատումը: Նոր ճանապարհի կառուցման համար Ճանապարհային ոստիկանությունը դադարեցրելը երթևեկությունը Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում: վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով:
Դավիթ Օհանյանի խոսքով` Հյուսիսային պողոտայի հրապարակի սալիկապատման աշխատանքները սկսելուց առաջ քաղաքապետը հանձնարարել է Տերյան փողոցը դարձնել երթևեկելի: Նախկինում Տերյանն ավարտվում էր Արամի փողոցին հատվելիս:
Նոր ճանապարհը հնարավորություն կտա Տերյան փողոցով դուրս գալ Գրիգոր Լուսավորչի փողոց: 80 մետր երկարությամբ ճանապարհը կունենա 12 մետր լայնությամբ երթևեկելի հատված ու 4.5 մետր լայնությամբ էլ մայթեզր: Նախագծողները չեն մոռացել նաև կանաչապատման մասին: Մայթերի վրա սիզամարգ կլինի: Փոքր կենտրոնը բեռնաթափող ճանապարհը շահագործման կհանձնվի հոկտեմբերի սկզբին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33175]Armnewstv.am[/url]