29-ամյա Արմենը անառակաբարո գործողություններ է կատարել 12-ամյա խորթ դստեր նկատմամբ
29-ամյա Արմեն Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Գ. Հովնանյանի խորթ ծնող, միաժամանակ ստանձնելով նրա խնամքն ու դաստիարակությունը՝ քննությամբ չպարզված օրերին իրենց տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա խորթ դստեր նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1,2-րդ կետերով եւ 139 հոդվածի 3-րդ մասի 1,2-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: