ՆԱՏՕ-ն աջակցելու է Ուկրաինայի ռազմական բարեփոխումներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ուժեղ բանակ կառուցելու հարցում օգնել Ուկրաինային: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ռասմուսենն այս մասին հայտարարել է Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն նաև աջակցելու է Ուկրաինայի ռազմական բարեփոխումներին, իսկ ՆԱՏՕ-ի ու Ուկրաինայի միջև համագործակցությունն ապագայում կդառնա ավելի սերտ:
Անդրադառնալով ուկրաինական բանակին սպառազինություն մատակարարելուն՝ Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն՝ որպես միություն, ներգրավված չէ այդ գործընթացում, քանի որ չունի ռազմական հնարավորություններ: