211652_close_icon
views-count765 դիտում article-date 11:39 05-09-2014

ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցների նոր փուլ է պատրաստում Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցների նոր փուլ է պատրաստում Ռուսաստանի դեմ: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: Պաշտոնական Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային Ուկրաինայի տարածք կատարած «ներխուժման» համար: Ռոդսը նշել է, որ կարևոր է, որպեսզի Ռուսաստանը շարունակի կորուստներ կրել հակամարտության էսկալացիայի ուղղությամբ վարած իր քաղաքականության պատճառով: Նա նաև հավելել է, որ եթե Ռուսաստանը բարդացնում է իրավիճակը, ապա իրենք ևս կարող են ուժեղացնել իրենց ճնշումը:

Նմանատիպ նյութեր