ԱՄՆ֊ում շունը կերել է 43 զույգ կիսագուլպա և կենդանի մնացել
ԱՄՆ֊ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում թունավորման նախանշաններով հսկա գերմանական դոգ է հոսպիտալացվել։ Այս մասին գրում է The Guardian֊ը։
3֊ամյա շանը ռենտգեն անելուց հետո պարզվել է, որ կենդանին բազմաթիվ օտար առարկաներ է կուլ տվել։
2 ժամ տևած վիրահատության ընթացքում վիրաբույժները շան որովայնից 43 զույգ կիսագուլպաներ են հանել։
Հաջորդ օրը դոգը դուրս է գրվել հիվանդանոցից և մինչ օրս կենդանի է։