36-ամյա տղամարդը Ապարանում գտնվող հարսանյաց սրահում բռնություն գործադրելով խուլիգանություն է կատարել
36-ամյա Հայկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ապարան քաղաքի Բաղրամյան 5 հասցեում գտնվող հարսանյաց սրահում բացահայտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ շուրջ 10 րոպե տևողությամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Սեպտեմբերի 17-ին նշանակվել է դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: