2316 դիտում
12:46 04-09-2014
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքները
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` սեպտեմբերի 4-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 81 տոննա 970 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 96 դեպք, որից 73-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 492 գրամ մարիխուանա, 1247 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին: Հարուցվել է 36 քրեական գործ` 46 դրվագով:
Բացահայտվել են ձկնգողության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 8 բնակարանային գողության /Տարոնի ՈԲ, Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Հրազդանի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք /1 ինքնաշեն ատրճանակ, 2 ՏՈԶ, 1 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 242 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսիս ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/, 26 փամփուշտ /Թումանյանի ՈԲ/:
Տնամերձ 280 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 734.8 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 126 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 19 հետախուզվող:
[i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
895 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան