Իրանում երիտասարդ աղջիկն առանց գլխաշորի պարում է ավտոմեքենայի վրա. տեսանյութ
Hellasforce կայքը հաղորդւոմ է, որ համայն աշխարհում տարածվել է Իրանում երիտասարդ աղջկա պարի տեսանյութը, ով իր վրայից հանում է հիջաբը (մահմեդական գլխաշոր) և պարում է ավտոմեքենայի վրա: .
Սկզբում նա պարում է հիջաբով, սակայն հետո նա մի կողմ է նետում այն, իսկ պարը դառնում է ավելի ինտենսիվ, ռիթմիկ ու էրոտիկ: Աղջկա պարը դիտող նրա ընկերները ծափահարում և քաջալերում են նրան:
Այդ տեսանյութը վերջին մի քանի ամիսներին տարածված երկրորդ տեսանյութը, որն ի ցույց է դնում, որ երիտասարդ իրանցիները հրապարակավ ցուցադրում են շահի վարչակարգի անկումից հետո հագուստի հարցում երկրում մտցված խիստ ոճը չպահպանելու իրենց ցանկությունը: