Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները կարող են շարունակվել Նյու Յորքում
Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ տարվող բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 18-ին՝ Նյու Յորքում: Այս մասին փոխանցում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրին:
Ինչպես նշում է պարբերականը, սպասվելիք բանակցությունները կանցկացվեն ՄԱԿ-ի հերթական նստաշրջանի նախաշեմին, որը նույնպես անցկացվելու է Նյու Յորքում: Նշենք, որ վերջին 6 ամիսներին միջուկային բանակցություններն Իրանի և գերտերությունների միջև անց են կացվել Վիեննայում: