4417 դիտում
17:05 30-07-2014
Կնոջը խմբակային սեքս առաջարկած 34-ամյա Միքայելի գործն ուղարկվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 34-ամյա Միքայել Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Ն. Դավթյանի հետ, շահագործելու դիտավորությամբ չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները՝ իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, թե վերջինս դրա դիմաց կարող է վճարել:
Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, գործը վարույթ ընդունելով, որոշել է ՀՀ Գլխավոր դատախազությունից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ստացված թիվ 17158413 քրեական գործն ըստ մեղադրանքի Միքայել Գագիկի Եսայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով՝ տարածքային ընդդատության կարգով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` ընդունման պահից 10-օրյա ժամկետում։
Նմանատիպ նյութեր
4699 դիտում
17:56 03-09-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի որդու գործն ուղարկվեց դատարան
2328 դիտում
20:10 16-07-2015
«Ա1+»-ի լրագրողի գործն ուղարկվեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան.aravot.am
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1930 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է