Պուտինը պատմել է , թե ինչ է խոսել Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրուցի ընթացքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է , թե ինչ է խոսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրուցի ընթացքում: Այս մասին հայտնում է УНИАН լրատվականը:
Պուտինի խոսքերով՝ զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ծրագիրը և հայտնել է, որ վերջինս կազմված է յոթ կետից:
Առաջին կետը վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ ակտիվ հարձակողական գործողությունների դադարեցմանը: