211652_close_icon
views-count2098 դիտում article-date 17:03 03-09-2014

Սաակաշվիլին մեկնաբանել է Հունաստանի ոստիկանության կողմից իրեն մի քանի ժամով ձերբակալելու մասին տեղեկությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մասնավորապես ասել է. «Վրաստանի կառավարությունը տարածել է տեղեկատվություն, թե ինձ ձերբակալել են իրենց ներկայացրած պահանջների հիման վրա: սա արդեն ոնւյնիսկ ծիծաղելի չէ. Որքան սուտ և բամբասանքներ կան: Այսօրվա վրաստանը ղեկավարող Բիձինա Իվանիշվիլին և նրա հետնորդները փորձում են ինձ վնասել, որտեղ որ ներում են իրենց ուժերն ու հնարավորությունները, սակայն դա նրանց չի հաջողվում: Լավ կլւներ, եթե նրանք այդ էներգիան, որոնք ծախսում են նամակների և հեռախոսազանգերի վրա, ուղղեին երկրի ներսում հանցագործության դեմ պայքարին, կամ գոնե ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իրենց հեղինակության բարձրացմանը: Սակայն փաստն այն է, որ այսօր ես հանդիպում են ավելի շատ գերտերությունների ղեկավարների հետ, քան Վրաստանի վարչապետն ու նախագահը՝ միասին վերցրած: Այս անկանոն վիճակը վնասում է երկրին և մենք կորցնում ենք մեզ հանար թանկարժեք ժամանակը»: Սեպտեմբերի 2-ին Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն հայտարարել էր, որ հույն իրավապահները կանգնեցրել են Սամոս կղզու մոտ Մեծ Բրիտանիայի պետական դրոշով լողացող նավը, որում գտնվել է Սաակաշվիլին և Աջարիայի ինքնավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն: Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը 4 ժամ է անցկացրել ոստիկանությունում:

Նմանատիպ նյութեր