211652_close_icon
views-count2269 դիտում article-date 15:13 03-09-2014

Ալիևը խոստացել է միանալ Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումից հետո Ալիևը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի դեմ Թուրքիայի որդեգրած մերժողական քաղաքականությանը, հայտարարել է, որ Ադրբեջանը և Թուրքիան «այսուհետ միասին են պայքարելու ցեղասպանության դեմ»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան կենտրոնացնելու են իրենց ջանքերը «իրականությունը բացահայտելու համար» և հավելել, որ այդ «պայքարում» ներդրվելիք ուժերի կենտրոնացմանը կներգրավվեն ադրբեջանական սփյուռքը և հասարակական կազմակերպությունները: Իր հերթին Էրդողանը ասել է, որ օրակարգային հիմնական հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: «Մենք քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը»,-ասել է նա և հավելել, թե հայ-թուրքական հարաբերությունները կբարելավեն, եթե միայն ԼՂ հակամարտությունը կարգավորվի՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

Նմանատիպ նյութեր