Տրենտ Լոթթը և Ջոն Բրոն դարձել են ռուսական Գազպրոմբանկի լոբբիստներ
Ամերիկացի նախկին սենատորներ Տրենտ Լոթթը և Ջոն Բրոն դարձել են ռուսական Գազպրոմբանկի լոբբիստներ, որի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ են սահմանվել:
Նշվում է, որ Գազպրոմբանկը Լոթթին և Բրոյին նշանակել է բանկային օրենքների և կանոնակարգերի ոլորտում իրենց շահերը պաշտպանելու համար:
Բացի այդ, նրանց գործունեությունը կուղղվի նաև Գազպրոմբանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:
Նշվում է, որ լոբբիստները ներկայացնում են Squire Patton Boggs ընկերությունը: