211652_close_icon
views-count12778 դիտում article-date 21:07 15-05-2014

Առողջապահության նորանշանակ նախարարի վարորդն իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ եթե կհայտնաբերվի օրինախախտ վարորդներ, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց կողմից վարած «երկաթյան նժույգներից», ապա վարչական պատասխանատվության կենթարկվեն, իսկ անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, թե ինչպես է Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի փողկապավոր վարորդն իրեն համարելով անպարտելի ու զգալով ինչպես «ձուկը ջրում» ավտոմեքենան վարում առանց ամրագոտու ու նկատելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում է իր «քաջագործությունը» փորձեց ավտոմեքենայի մգեցված ապակիով թաքցնել իր սառած հայացքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան սպասարկում է Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին: Հուսով ենք, նախարարը իր մասնագիտական խորհուրդներով, բացատրական և պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ վարորդին կնախատի : Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր