211652_close_icon
views-count7500 դիտում article-date 15:07 02-09-2014

29-ամյա երիտասարդը փորձել է առևանգել արտագնա աշխատանքի մեկնած ընկերոջ ընկերուհուն

29-ամյա Վարդան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՌԴ-ում արտագնա աշխատանքների մեկնած ընկերոջ՝ Գագիկ Քեշիշյանի ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Ֆլորա Մելքոնյանին ընկերոջ հետ համատեղ ապրելու համար վերջինիս բնակարան տեղափոխելու նպատակով Գագիկ Քեշիշյանի դրդմամբ գնացել է Ֆլորա Մելքոնյանի բնակարան և վերջինիս կողմից ընկերոջ բնակարան տեղափոխելու հարցում մերժում ստանալով՝ բռնության գործադրմամբ,այն է՝ բերանը ձեռքով փակելով, ձեռքից քաշելով փորձել է բնակարանից դուրս հանել և առևանգել: Սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Ֆլորա Մելքոնյանը գոռգոռացել է, օգնություն կանչել և երբ նրա ձայնից իր բնակարանից դուրս եկած նույն շենքի 15 բնակարանի բնակիչ Գոհար Գրիգորյանը հայտնել է, որ զանգահարել է ոստիկանություն, Վարդան Գևորգյանը, մուտքի դռան դիմաց թողնելով Ֆլորա Մելքոնյանին, դիմել է փախուստի: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: 23-ամյա Գագիկ Քեշիշյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ՌԴ-ում, Հրազդան քաղաքի բնակիչ Վարդան Գևորգյանին դրդել է Ֆլորա Մելքոնյանին առևանգելու, որն արտահայտվել է նրանում, որ հեռախոսազանգով ՌԴ-ից՝ կապնվել է Վարդան Գևորգյանի հետ և խնդրել է ընկերուհուն ՝ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 9 շենքի 16 բնակարանում բնակվող Ֆլորա Մելքոնյանին օգնելու տեղափոխվելու իր բնակարան, իսկ նրա չգալու դեպքում պահանջել է ուժի գործադրմամբ տեղափոխել նրան: Նրա դեմ էլ է քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Նրանց դեմ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր