Կիևը երկու շաբաթում գրավելու մասին Պուտինի խոսքերը դուրս են եղել համատեքստից. ՌԴ նախագահի օգնական
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վրադիմիր Պուտինի՝ «Կիևը երկու շաբաթում գրավելու» մասին խոսքերը դուրս են եղել համատեքստից:
ԱՎելի վաղ իտալական La Repubblica-ն գրել էր, որ Պուտինը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ եթե ցանկանար, ապա կկարողանար գրավել Կիևը երկու շաբաթում:
Ուշակովի խոսքերով՝ Բարոզոյի հայտարարությունը դուրս է դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից: