211652_close_icon
views-count1442 դիտում article-date 23:05 01-09-2014

Նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը

Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և մասնակցել կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզիչ-մանկավարժներին և կրթօջախի սաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել ձեռքբերումներ ոչ միայն մարզական այլ նաև ուսումնական ոլորտներում: Նա իր ողջույնի խոսքում նշել է, որ քոլեջն այն հաստատությունն է, որի սաների շարքերում կան Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ և նույնիսկ օլիմպիական խաղերի չեմպիոն ու այսօր այստեղ ներկա սաներն ուղղակի պետք է շատ աշխատեն, լինեն կարգապահ, հետևեն ուսուցիչների և մարզիչների հրահանգներին և հաղթանակը շատ մոտ կլինի: Նախարարը, շրջայց կատարելով քոլեջում, եղել է նաև քոլեջի թանգարանում՝ ծանոթացել ցուցանմուշներին և գրառում թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա ընդգծել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում այս մարզական հաստատությունը և արվում է հնարավորինս քոլեջի սաների ուսումնական պրոցեսի, մարզումների և կացության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր