ԵՄ-ի հետ ազատ առևտուրը Վրաստանի համար մեծ հնարավորություններ է ստեղծում
Newsgeorgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների հետ Վրաստանի կողմից առանց մաքսատուրքի առևտուր անելը, որն ուժի մեջ է մտել այսօր, մեծ հնարավորություններ է բացում վրացական ընկերությունների համար:
Ըստ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի՝
սեպտեմբերի մեկից Վրաստանում արտադրված ապրանքներն ու ծառայությունները ԵՄ շուկա դուրս կգան առանց մաքսատուրքի:
Զալկալիանին նշել է, որ թե՛ իրենց, թե՛ իրենց բիզնեսի և թե՛ եվրոպական չափորոշիչներով արտադրությանը պատրաստ իրենց ընկերությունների համար դա մեծ հնարավորություն է: