Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում է
Ինջիղուլյանի եղբայրը տեղեկացրել է, որ ռազմագերուն տեղափոխել են Ռումինիա:
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում` փախստականների համար նախատեսված ճամբարում: Հակոբի եղբայրը տեղեկացրել է, որ տեսակապով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում նրան տեսնել: Վերադարձի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելով հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում: Նախորդ շաբաթ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն զինծառայողին տեղափոխել էր երրորդ երկիր:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33041]Armnewstv.am[/url]