Ղրիմի քաղաքներում էլեկտրամատակարարումը ամբողջովին վերականգնված է
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ղրիմի քաղաքներում մասշտաբային անջատումներից հետո էլեկտրամատակարարումը ամբողջովին վերականգնված է, և համակարգը նորմալ աշխատում է:
Նշվում է, որ եղել են անջատումներ, սակայն այժմ մատակարարումն Ուկրաինայի կողմից վերականգնվել է:
Հիշեցնենք, որ Ղրիմում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումները տեղի էին ունեցել երեկ երեկոյան; Առանց լույսի էին մնացել թերակղզու խոշոր քաղաքներ Կերչը, Կոկտեբելը, Յալտան, Սևաստոպոլը և Սիմֆերոպոլի շրջակայքը: