Ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանի տարածք է մուտք գործել Ուկրաինայի մոտ 820.000 քաղաքացի
Lenta.ru-ի հաղորդմամբ` Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության ընթացքում Ռուսաստանի տարածք է մուտք գործել Ուկրաինայի մոտ 820.000 քաղաքացի: Այս մասին վկայում են Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալները:
Նշվում է, որ ավելի քան 130.000 ուկրաինացի դիմել է ռուսական իշխանություններին` խնդրելով իրենց հատկացնել ժամանակավոր ապաստան կամ տալ փախստականի կարգավիճակ:
Կիևի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների զինյալների միջև դիմակայությունը Ուկրաինայի արևելքում շարունակվում է սկսած 2014թ. ապրիլից: