Կիևում ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցներ, որոնց ձերբակալել էին նախօրեին, ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Ձեռնարկված ջանքերի շնորհիվ դեսպանատան ազատ արձակված աշխատակիցներ Անդրեյ Գոլովանովը և Միխայիլ Շորինը վերադարձել են իրենց հայրենիք: Նրանք հանդիսանում էին դեսպանատան անվտանգության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ նախօրեին նրանց ձերբակալել էին սրճարանից դուրս գալիս, չնայած որ ներկայացրել են դիվանագիտական անձնագրեր: Ուկրաինական կողմը հայտարարել էր, որ նրանց մոտ հայտնաբերվել են նռնակներ: