Դատական համակարգում կին դատավոր է պետք
Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների ու ոլորտի մասնագետների հետ քննարկում է դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության վերաբերյալ գործողությունների ծրագրով նախատեսված դրույթները: Օրակարգում է նաև, դատավորի վարքագծի կանոնները: Որոշումներ կայացնողների համար սահմանված կանոնները պետք է լինեն հստակ, դրանց պետք է հետևել ոչ միայն դատարանում: Դատավոր լինելը միայն պաշտոն չէ, այլ նաև կարգավիճակ: Հայաստանում կին դատավորները 24 տոկոսն են կազմում: Դատական օրենսգրքով սահմանված է, եթե որևէ սեռի դատավորների թիվը 25 տոկոսից ցածր է, ապա այդ սեռի թեկնածուներին դատավորների ցուցակում երաշխավորվում է առնվազն 5 տեղ: Հանրային քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու դիրքորոշումները նախարարությունը հաշվի է առնվելու օրենսդրական բարեփոխումների ժամանակ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32984]Armnewstv.am[/url]