Ջրամատակարարման դադարեցումներ են սպասվում Էրեբունի և Ավան վարչական շրջաններում
                        «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 
		
1.	Սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը: 
2.	Սեպտեմբերի 2-ին ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավանի աղի կոմբինատի, Նարկոլոգիական կլինիկայի, Աճառյան փողոցի 2/1 և 44 համարների,  2-րդ նրբանցքի  և հարակից տարածքների ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

