211652_close_icon
views-count1350 դիտում article-date 12:47 27-08-2014

Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականներում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն էր հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 ու մինչև 17 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմում: ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը, թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում: Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է ՆՀՀ Մակեդոնիայում և պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ:

Նմանատիպ նյութեր