ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ուկրաինայի արևելքում կատարվող բռնությունների համար: Նա անհանգստացած է, որ Ռուսաստանը զինում, ֆինանսավորում և մարզում է զինյալներին: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:
Օբաման նաև նշել է,որ Ուկրաինայում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Ռուսաստանը «լրացուցիչ գին» կվճարի իր գործողությունների համար::
«Եվրոպացի գործընկերենրի հետ համատեղ մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, քանի որ Ռուսաստանի կողմից չենք տեսնում խնդրի լուծմանն ուղղված գործողություններ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: