1075 դիտում
13:59 28-08-2014
Հայաստանը կստանա 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ, որը կուղղվի սոցպաշտպանության ոլորտի բարեփոխման ապահովմանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ս.թ. մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի փաստաթղթում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով: ՀՀ կառավարությունը ապահովելու է 20 տոկոս համաֆինանսավորում` հարկերի մասով: Ծրագիրն իրականացվելու է 2014-2018թթ. ժամանակահատվածում:
Նիստում ընդունված որոշումներից երկուսն ուղղված են «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կիրարկման ապահովմանը:
Եվս երկու որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ծրագրերից երկուսի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները: Առաջինը գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրելիք 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիրն է, մյուսը` Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և ՄաստերՔարդ հիմնադրամի տեխնիկական օժանդակությունը, որով իրականացվելու է «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը: Այն կյանքի է կոչվելու 15-29 տարեկան երիտասարդների շրջանում և հնարավորություն է տալու ստեղծել ՀՀ աշխատանքի շուկան բնութագրող տվյալների շտեմարան:
Կառավարությունը հավանություն է տվել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին, որը կնպաստի բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացմանը:
Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի Ստամբուլ հյուրախաղերի մեկնելու ավիատոմսերի ծախսը «Չեքիջյան» բարեգործական հիմնադրամին փոխանցելու համար կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 8 մլն դրամ:
«Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 110 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
14:53 19-03-2024
Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է
1428 դիտում
11:00 02-07-2015
Աժ-ում այսօր կքննարկվի ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը. Ժամանակ
2517 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
Այս բաժնից
415 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
847 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
724 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը