211652_close_icon
views-count1445 դիտում article-date 15:50 02-05-2014

Կալիֆորնիայի խորհրդարանում մեկնարկում են ԼՂ անկախության ճանաչման քննարկումները. Azatutyun.am

Առաջիկա երկուշաբթի օր՝ մայիսի 5-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը, հաղորդում է «[url=http://www.azatutyun.am/content/news/25370500.html]Ազատություն[/url]» ռադիոկայանը: Ինչպես տեղեկացնում է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հանձնաժողովի կողմից հաստատվելու դեպքում թիվ AJR 32 բանաձևի նախագիծը երեք օր հետո՝ մայիսի 8-ին ներկայացվելու է հայաշատ նահանգի լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, քննարկվող օրինագիծը նախատեսում է նաև Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից դիմում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին՝ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը: Մանրամասները՝ [url=http://www.azatutyun.am/content/news/25370500.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր