211652_close_icon
views-count1205 դիտում article-date 13:06 27-08-2014

ԱՄՆ-ում երեխան մանկապարտեզ է եկել լիցքավորված ատրճանակով

ԱՄՆ-ում երեխան մանկապարտեզ է եկել լիցքավորված ատրճանակով: Միջադեպը գրանցվել է Փիթսբուրգ քաղաքից ոչ հեռու ընկած Ալիկուիպա քաղաքում (Փենսիլվանիա նահանգ): Այս մասին հայտնում է Fox News-ը: Երեխան 22 միլիմետր տրամաչափի ատրճանակը դրել է պայուսակի մեջ և իր հետ բերել է մանկապարտեզ: Երեխայի տարիքը չի հաղորդվում: Զենքի մասին դաստիարակներն իմացել են մյուս երեխաներից, ինչից հետո նրանք ոստիկանություն են զանգել: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ երեխան մտադիր չի եղել կրակոցներ արձակելու: Եվ այնուամենայնիվ, նրանք մտադիր են բացատրություն պահանջել երեխայի ծնողներից, թե ինչպես է ատրճանակը հայտնվել նրա մոտ: Նրանց դեմ կարող է հարուցվել քրեական գործ: Ոստիկանության տվյալներով՝ զենքը գրանցված է 1914 թվականին ծնված մարդու անունով, ով ենթադրաբար այլևս ողջ չէ: Երեխային ժամանակավորապես հեռացրել են դասընթացներից՝ մինչև կարգապահական տույժի մասին որոշում ընդունելը:

Նմանատիպ նյութեր