Պաշտոնական. Մեհդի Բենատիան`«Բավարիա» ֆուտբոլիստ
«Բավարիա»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է «Ռոմա»-ի պաշտպան Մեհդի Բենատիային ձեռք բերելու մասին: 27-ամյա մարոկկացի խաղացողը մյունխենյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Գերմանիայի չեմպիոնը 26 մլն եվրո է վճարել հռոմեական ակումբին: Հետագայում մյունխենցիները բոնուսների տեսքով «Ռոմա»-ին ևս 4 միլիոն եվրո կվճարեն: