211652_close_icon
views-count1114 դիտում article-date 16:36 26-08-2014

1 օրով դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9 փողոցի, Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կդիտվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր