6976 դիտում
18:21 04-07-2018
Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելեց Արճիս համայնք` ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ճանապարհի վերականգնումն իրականացնող «Կապավոր» կապալառու ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշեց, որ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շինարարությունն ավարտել նախանշված ժամկետից շուտ։
Նա ընդգծեց, որ շինարարական աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև համայնքի բնակիչները, ովքեր նույնպես ներգրավվել են աշխատանքներում և շատ են օգնել շինարարներին։
Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին և՛ շինարարներից, և՛ հիմնանորոգվող ճանապարհի որակից։
«Երկար ենք սպասել այս օրվան,- ասացին նրանք,- այս ճանապարհն ամբողջ Հայաստանում վատագույնն է եղել, հիմա լավագույնն է»։
Նախարարը գյուղացիներին հորդորեց ճանապարհը պահպանել և շահագործել սրտացավորեն:
Մարտի 23-ին մեկնարկած աշխատանքների արդյունքն արդեն ուրվագծվում է։
Շինարարներն ավարտել են լիցքի և հանույթի աշխատանքները։
Վերակառուցվել է ասֆալտբետոնե պատվածքը, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համար ճանապարհին և իջատեղերում տեղադրվել են մետաղական խողովակներ, կառուցվել են վաքեր, բետոնե հենապատեր և գաբիոններ։ Իրականացվել են գոյություն ունեցող ենթակառուցվածքների տեղափոխման և ջրագծի նորոգման աշխատանքներ։
Շուրջ 4 կմ երկարություն ունեցող վերականգնվող ճանապարհահատվածը կենսական կարևոր նշանակություն ունի գյուղի բնակիչների համար։
Այն Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է տարածաշրջանի մյուս համայնքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4678 դիտում
15:36 12-04-2018
Հիմնանորոգվում են Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2071 դիտում
14:11 26-08-2014
Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ֆոտոշարք
1402 դիտում
16:04 07-08-2022
Խնդրում ենք չանհանգստանալ. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու. ԱԻՆ
Այս բաժնից
505 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1360 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
550 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան