Ք. Էշթոնը ժամանել է Մինսկ
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը ժամանել է Մինսկ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Էշթոնը եկել է մասնակցելու Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը: Սպասվում է, որ Մաքսային միության անդամ երկրների նախագահներ Վ. Պուտինը, Ն. Նազարբաևը և Ա. Լուկաշենկոն Մինսկում բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի հետ:
Հաղորդվում է նաև, որ Պորոշենկոն կհանդիպի ԵՄ ներկայացուցիչների հետ` քննարկելու Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումը: