Ուկրաինական ճգնաժամն ազդում է Գերմանիայի տնտեսության վրա. Մերկել
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը ազդում է Գերմանիայի տնտեսության վրա:
Մերկելի խոսքով` երկրորդ եռամսյակում երկրի տնտեսությունը տուժել է 0,2%.-ով:
«Ընդհանուր առմամբ` Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է դեռևս շատ անորոշ: Սակայն մենք շահագրգռված ենք, որ մեր միջազգային հարաբերություններում նորից կառուցողականություն լինի»,- հավելել է Մերկելը: