Մոսկվայում մանկական նորաձևության ցուցադրությունը հակաուկրաինական քարոզչության է վերածվել. տեսանյութ
Մոսկվայում օգոստոսի 19-ին «Chapeau 2014» ակսեսուարների շրջանակներում անցկացվել է ռուս դիզայներ Ալիտա Անդրիշևսկայայի ցուցադրությունը, որի ժամանակ հատուկ տեղ էր տրվել մանուկների մասնակցությանը:
Ցուցադրության ընթացքում երեխաները կրել են տարբեր երկրներ խորհրդանշող հագուստներ և ցուցադրել համար, որում Ուկրաինայի դրոշի գույներով հագուստը կրող փոքրիկ աղջիկը բեմ է դուրս գալիս ատրճանակը ձեռքին և այն ուղղում բոլորին, այնուհետ՝ իր գլխին՝ փորձելով ինքնասպանություն գործել: Սակայն նրան կանգնեցնում են բոլոր «երկրները», հատկապես՝ «Ռուսաստանը», և փրկում «Ուկրաինան» ինքնասպանությունից:
Ցուցադրությունից առաջ հաղորդավարը հայտարարել էր, թե ցուցադրությունը քաղաքական ակնարկներ չի պարունակում: