Պեկինի կենտրոնում ողջ օրը ցուցադրում են ամերիկացի լրագրողի մահապատժի տեսանյութը
                        Mignews-ի հաղորդմամբ` Պեկինի ամենակենտրոնական հատվածում` աշխույժ խաչմերուկներից մեկում, տեղադրված վիթխարի էկրանի վրա օրական 24 ժամ ցուցադրում են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մահապատժի ենթարկելու մասին սարսափելի կադրերը: 
Ժամանակ առ ժամանակ այդ կադրերն ընդհատվում են ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ռասյական խռովության մասին պատմող ռեպորտաժներով: Ամերիկայում արգելված է Ֆոուլիի մահապատժի մասին պատմող տեսանյութը, այն հետևողականորեն մաքրվում է այն բոլոր կայքերից, ուր հայտնաբերվում է: 
Չինաստանի իշխանություններն ընդհակառակը` օրական 24 ժամ ցուցադրում են այդ տեսանյութը` հավանաբար ի ցույց դնելու համար արտասահմանում կատարվող սարսափելի դեպքերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

