211652_close_icon
views-count1419 դիտում article-date 13:27 23-08-2014

Հնդկաստանում արգելել են Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը

Հնդկաստանի վարձույթներում արգելել են երկրի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը, որում «փառաբանում» են մարդասպանին: Այս մասին հայտնում է BBC News-ը: Փորձագետները կարծում են, որ հանցագործների կերպարի մեծացումը կարող է հանգեցնել ժողովրդական բողոքների ու ագրեսիայի բռնկման: Kaum De Heere («Հասարակության ադամանդներ») ֆիլմի նորամուտը պետք է տեղի ունենար օգոստոսի 22-ին: Սակայն ֆիլմերին վկայական հանձնող հանձնաժողովը ընդգծել է, որ Հնդկաստանի ՆԳՆ-ը սպառնալիք է տեսել նրանում: Պրոդյուսեր Ռավինդեր Ռավին փորձել է պաշտպանել աշխատանքը, սակայն` անհաջող: Ինդիրի Գանդին սպանվել է 1984 թվականին, իր սիկհ թիկնապահի կողմից: Վարկածներից մեկի համաձայն սպանությունն իրականացվել է որպես վրեժխնդրություն Գանդիի կառավարության կողմից սիկհերի ապստամբությունը ճնշելու և հնդիկ զինվորների կողմից այդ ժողովրդի սրբությունները պղծելու:

Նմանատիպ նյութեր