1184 դիտում
13:19 23-08-2014
ՀԱՄԱՍ-ը խոստովանել է իսրայելցի դեռահասների առևանգումը
Lenta.ru-ի հաղորդմամբ` պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հայտարարել է, որ իսրայելցի երեք դեռահասի առևանգումը չի համաձայնեցվել կազմակերպության ղեկավարության հետ:
Ըստ խմբավորման ներկայացուցչի` իսրայելական դպրոցի աշակերտներին իսկապես առևանգել են ՀԱՄԱՍ-ի զինյալները, սակայն նրանք չեն տեղեկացրել այս մասին իրենց հրամանատարությանը: Միայն հետո է պարզվել, որ առևանգողները խմբավորման անդամներ են: Նա նշել է, որ գործողությունը համաձայնեցված չի եղել ոչ ոքի հետ:
Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտության նոր փուլը սկսվել է այս տարվա ամռանը այն բանից հետո, երբ հունիսի 12-ին հայտնի դարձավ հրեական հոգևոր դպրոցի երեք աշակերտների անհետացման մասին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռահասների առևանգման համար մեղադրեց ՀԱՄԱՍ-ին: Հուլիսի 1-ին նրանց դիակները հայտնաբերվեց Հորդանան գետի Արևմտյան ափին:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
23:42 01-08-2014
ՀԱՄԱՍ֊ը իսրայելցի զինվորի է գերի վերցրել
985 դիտում
14:57 12-05-2024
Գազայի հատվածում հրադադար կարող է լինել հենց վաղը, եթե ՀԱՄԱՍ-ն ազատի իսրայելցի պատանդներին. Բայդեն
946 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
Այս բաժնից
688 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
835 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1105 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը