211652_close_icon
views-count1322 դիտում article-date 12:39 23-08-2014

Քրեական գործ` դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ Սյունիքի մարզի Տանձավեր համայնքի ղեկավար Արսեն Հ.-ն 2014թ. մայիսին և հունիսին հեռախոսով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին` գյուղի բնակիչ Տիգրան Թ.-ի տնից նույն ժամանակահատվածում կատարված գողության դեպքերի մասին: Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր