Պուտինը և Էրդողանը քննարկել են էներգետիկ ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին նշված է Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ ոլորտում մի քանի նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է հետագայում տարբեր ուղղություններով ռուս-թուրքական համագործակցության ընդլայնման հարցը:
Նշենք, որ օգոստոսի 28-ին տեղի է ունենալու Էրդողանի երդմնակալությունը, որին նա հրավիրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջիններս հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով ներկա չեն գտնվի արարողությանը և Անկարա կուղարկվեն իրենց ներկայացուցիչները: