Կարապի լճի մոտ Գարեջրի փառատոնն անցավ առանց միջադեպի, քանի որ, ըստ հավաքվածների, «պապայի բալաներ» չկային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 22-ին, մայրաքաղաքի սիրված վայրերից մեկում՝ Կարապի լճի շրջակայքում, ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպված Երևանի գարեջրի փառատոնն էր:
Միջոցառման նպատակն էր մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին:
Միջոցառմանը ներկա քաղաքացիները նկատեցին, որ այն կայացած է ու կատակում էին՝ «լավ է, որ պապաների անուղղելի զավակներից չկային, հակառակ դեպքում խմելու էին, կոկոնները տաքացնեին ու երևակայեին, թե ծովն իրենց ծնկներից է»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Գարեջրի փառատոնից