211652_close_icon
views-count977 դիտում article-date 12:32 22-08-2014

Արցախում 1 տարվա ընթացքում 3 թանգարան է բացվել

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո քաղաքում երեք թանգարան է բացվել՝ Կերպարվեստի թանգարանը, Գորգերի թանգարանը եւ Երկրաբանական թանգարանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակներս Շուշիի վերականգնմամբ ավելի քիչ են զբաղվել, սակայն իրավիճակը փոխցել է միջոցների հավաքագրման համար հեռուստամարաթոն կազմակերպելուց հետո: «19-րդ դարում եւ մինչեւ անցյալ տարի 20-ական թթ. Շուշին տարածաշրջանում հայկական մշակութային կենտրոն է եղել: Ուստի նախարարության տեղափոխումը հայ մշակութային քաղաքի երբեմնի կարգավիճակի վերականգնման առումով ռազմավարական նշանակություն ունի»: Երկրաբանական թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 1-ին: «Այս ամենը ամբողջապես փոխեց Շուշիի տեսքը. օրական 60-ից մինչեւ 100 մարդ է այցելում այդ թանգարաններ, ինչը վկայում է մշակույթի նկատմամբ հետաքրքրության վերածննդի մասին», - նշեց Նարինե Աղաբալյանը:

Նմանատիպ նյութեր